Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները

Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները

Ձեթերի օգուտն անգնահատելի է, ու շատերը գիտեն դրա մասին: Սակայն ոչ բոլորը գիտեն դրանցից յուրաքանչյուրի բուժիչ հատկության մասին: Յուրաքանչյուր ձեթ իր առանձնահատկություններն ունի ու անկրկնելի բաղադրությունը: Ձեթերի բաղադրության ճարպերն անհրաժեշտ են առողջ լինելու համար:

Քնջութի ձեթ

Թեթև բաղադրությամբ և քաղցրավուն համով այս ձեթը հարուստ է վիտամիններով, ցինկով, ու հատկապես` կալցիումով: Ուստի այն օգտագործում են օսթեոպորոզի ու սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով: Քնջութի կամ, ինչպես այն անվանում են, սեզամի ձեթը հին ժամանակներում ևս լայնորեն կիրառվել է ու միշտ գնահատվել բուժիչ ու կոսմետիկական հատկությունների շնորհիվ: Ավիցենայի բժշկական կանոններում ավելի քան 100 դեղամիջոց է առաջարկվում, որոնց հիմքում քնջութի ձեթն է: Այն մեծ տարածում է ունեցել հին աշխարհում ու հիշատակվել նաև հին հնդկական գիտության մեջ:

Քնջութի ձեթն արժեքավոր սննդային ու գերազանց բուժական նշանակությամբ մթերք է, որն օգտակար է թոքային հիվանդությունների դեպքում, հևոցի ժամանակ, ասթմայի ու չոր հազի պարագայում: Այն առաջարկվում է.

  • շաքարային դիաբետով հիվանդներին,
  • բարձրացնում է թրոմբոցիտների քանակը, բարելավում արյան մակարդելիութունը,
  • ճարպակալման դեպքում նպաստում է քաշ գցելուն ու ամրացնում է օրգանիզմը,
  • օգնում է բարձր թթվայնության ժամանակ,
  • օգնում է ստամոքս-աղիքային ծակծկոցների, նեֆրիտի ու պիելոնեֆրիտի, երիկամաքարային հիվանդությունների դեպքում,
  • կիրառվում է սակավարյունության ժամանակ, ներքին արյունահոսության ու վահանագեղձի գերֆունկցիայի դեպքերում,
  • կիրառվում է որպես ճիճվամուղ միջոց:


Վուշի ձեթ

Այս ձեթը համարվում է կանանց մթերք, քանի որ օգնում է էսթրոգենների՝ իգական հորմոնների մշակմանը: Այն նաև հզոր հակաօքսիդանտ է:

Վուշի ձեթը հայտնի էր իր օգտակար հատկություններով դեռևս Հին Ռուսաստանում թե՛ որպես ներքին և թե՛ որպես արտաքին կիրառման համար, ինչպես նաև մաշկի ու մազերի խնամքի միջոց:

Այն պետք է անպայման ներառվի հղիների սննդաբաժնում: Վուշը մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթու օմեգա-3 է պարունակում, որն անհրաժեշտ է երեխայի գլխուղեղի ճիշտ զարգացման համար: Հայտնի է նաև, որ վուշի ձեթը սննդի մեջ նվազեցնում է նաև կաթվածի հավանականությունը 40%-ով:

Այն նաև մեծ քանակությամբ Е վիտամին է պարունակում, ինչը երիտասարդացման ու երկարակեցության վիտամին է համարվում: Պարունակում է նաև F վիտամին, որն կանխում է անոթներում վատ խոլեսթերինի կուտակումը: Պատասխանատուու է մաշկի ու մազերի լավ վիճակի համար: F վիտամինը նպաստում է նաև քաշի նվազելուն՝ չհագեցած ճարպերի այրման հաշվին:

Վուշի ձեթն օրգանիզմին խիստ անհրաժեշտ А վիտամին է պարունակում, որը երիտասարդացնում է մաշկի բջիջները, պարունակում է նաև В խմբի վիտամիններ, որոնք բարերար են ազդում եղունգների աճի, մաշկի առողջության ու նյարդային համակարգի հավասարակշռության վրա:

Եթե առավոտյան քաղցած ստամոքսին մեկ ճաշի գդալ ձեթ ընդունեք, ապա և՛ մազերն ավելի առատ ու փայլուն կդառնան, և՛ մաշկի գույնն ավելի առողջ երանգ կստանա:

Կարելի է նաև վուշի ձեթով մազերի դիմակներ պատրաստել: Դրա համար պետք է գոլորշու վրա տաքացրած ձեթը քսել չոր մազերին, ծածկել թաղանթով ու տաք սրբիչով, 3 ժամ անց լվանալ սովորականի պես: Այս դիմակի օգնությամբ նաև չոր մազերը նվազ փշրվող կդառնան: Այն խթանում է մազերի աճը:

Սննդի մեջ վուշի ձեթ գործածելու դեպքում պետք է հիշել, որ այն օգտակար է միայն բնական վիճակում` առանց ջերմային մշակման: Բարձր ջերմության ազդեցությամբ վուշի ձեթը կորցնում է իր արժեքավոր որակները, բացի այդ, տհաճ հոտ է ստանում, իսկ գույնը մգանում է:

Հիշեցում. գնելով վուշի կամ կտավատի ձեթ, մի՛ մոռացեք, որ այն պետք է պահել միայն սառնարանում, մուգ գույնի շշի մեջ ու պահպանման ժամկետը սահմանփակ է:

Եգիպտացորենի ձեթ

Եգիպտացորենի ձեթն արժեքավոր է իր բաղադրության մեջ չհագեցած ճարպաթթուների (վիտամին F) քանակով ու E վիտամինով: Վերջինիս մեծ քանակը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: E վիտամինը նաև երիտասարդացման վիտամին է համարվում, քանի որ հակաօքսիդանտ է, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, նպաստում նյութափոխանակությանը, նվազեցնում խոլեսթերինի մակարդակը, բարելավում լյարդի, աղիքների, լեղապարկի գործունեությունը: Այն անփոխարինելի է գինեկոլոգիական ու նյարդային հիվանդությունների բուժման իմաստով:

Եգիպտացորենի ձեթի պարունակած չհագեցած ճարպաթթուները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների դեմ ու նպաստում են օրգանիզմից խոլեսթերինի ավելցուկի դուրսբերմանը:

Չզտված եգիպտացորենի ձեթը դեռևս հնում էին կիրառում ժողովրդական բժշկության մեջ միգրենի, հարբուխի ու կրծքահեղձուկի բուժման նպատակով:

Զեյթունի ձեթ

Մեծ Հոմերոսը զեյթունի ձեթն անվանում էր «հեղուկ ոսկի»: Հին Եգիտոսում զեյթունի ձեթը համարվում էր խաղաղության ու մաքրության խորհրդանիշ ու միշտ է գնահատվել բազմաթիվ օգտակար հատկությունների համար:

Զեյթունի ձեթը համարվում է բոլոր բուսայուղերից ամենաօգտակարը: Այն կարգավորում է ճնշումը, բարելավում սրտի ու մարսողության օրգանների աշխատանքը: Հավաստի տվյալներ կան, որ կանոնավոր ձիթայուղ գործածելու դեպքում կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է մի քանի ագամ: Արտաքին օգտագործման դեպքում այն ախտահանող ու երիտասարդացնող ազդեցություն ունի:

Լավագույնը համարվում է էքստրա կարգի ձիթայուղը: Այս ձեթի թթվայնությունը չի գերազանցում 1%-ը ու համարվում է, որ որքան թթվայնությունը ցածր է, այնքան ձեթը բարձրորակ է: Արժեքավոր է համարվում նաև «սառը մզվածքի» ձեթը:

Ցավոք, ձիթայուղի որակը ժամանակի ընթացքում վատանում է, ուստի իմաստ չունի մեծ քանակությամբ ձեթ ամբարել:

Խորհուրդ է տրվում ձիթայուղը պահել չոր ու զով (սակայն ոչ սառը), մութ, խոհանոցային հոտերից հեռու վայրում, քանի որ այն շատ արագ կլանում է այդ հոտերը:

Հունական ընկույզի ձեթ

Շատ սննդարար ու արժեքավոր համային որակներով օժտված մթերք է.

  • հրաշալի սննդարար մթերք է համարվում հիվանդությունից ու հետվիրահատական շրջանում կազդուրման նպատակով,
  • նպաստում է վերքերի սպիացմանը, ճաքերի ու դժվար սպիացող խոցերի բուժմանը,
  • արդյունավետ է փսորիազի, թարախապալարների, երակների լայնացման բուժման համար,
  • հրաշալի միջոց է քաշ գցելու ու երիտասարդացման համար,
  • նվազեցնում է խոլեսթերինի մշակումը, ամրացնում անոթների պատերը,
  • նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը,
  • աչքի է ընկնում Е վիտամինի ռեկորդային քանակով, խթանում է օրգանիզմի պաշտպանունակությունը,
  • հրաշալի միջոց է քաշը նվազեցնելու համար:


Չիչխանի ձեթ

Բուժիչ հատկություններով այն հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ մի շարք հիվանդությունների կանխարգելման նպատակով: Օժտված է հետաքրքիր համուհոտով: Խորհուրդ է տրվում, որպես կանխարգելիչ միջոց, աղցանները համեմել չիչխանի ձեթով՝ այլ ձեթերի համադրությամբ: Այս մթերքը մեծ քանակությամբ կարոտինոիդներ է պարունակում ու E, F, A, K, D վիտամիններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր: Օգտագործվում է որպես բետա-կարոտինի աղբյուր:

  • Առաջարկվում է ստամոքս-աղիքային համակարգի լորձաթաղանթի բորբոքման դեպքում (կիրառվում է խոցերի ու տասներկումատնյա աղիքի հիվադությունների ժամանակ),
  • գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ (արգանդի վզիկի էրոզիա, վագինիտներ և այլն),
  • մաշկի այրվածքների, ճառագայթային ու խոցային ախտահարումների դեպքում, աղերի կուտակման, ստամոքսի խոցի, կերակրափողի ճառագայթային քաղցկեղի,
  • վերին շնչուղիների քրոնիկ հիվանդությունների դեպքում. ֆարինգիտ, լարինգիտ, հայմորիտ,
  • աչքի ծիածանաթաղանթի խոցի,
  • ուղիղ աղիքի ախտաբանական երևույթների ժամանակ,
  • լնդերի հիվանդությունների, պարադոնտոզի,
  • աթերոսկլերոզի,
  • թեփուկավոր որքինի ու նեյրոդերմիտի,
  • վերքերի արագ սպիացման, մաշկի այլ վնասվածքների ապաքինման դեպքում, ընդ որում, չիչխանի յուղի արժեքավոր, գերազանց հատկություններից մեկն էլ մշակված, սպիացած վերքի տեղում հետքի իսպառ բացակայությունն է,
  • այն առաջարկվում է արևայրուքների ու ռադիացիոն այրվածքների տեղում հյուսվածքագոյացման արագացմանը նպաստելու հատկության համար,
  • բարելավում է տեսողությունը,
  • կանխում թրոմբառաջացումը:


Կանեփի ձեթ

Հնուց այն օգտագործվել է սննդի մեջ սննդարար ու օգտակար հատկություների համար: Հրաշալի հատկություններով նման է չիչխանի ու ընկույզի ձեթերին: Քիմիական բաղադրությամբ նման է վուշի ձեթին, սակայն համն ավելի նուրբ է ու ընկույզի ձեթ է հիշեցնում: Այն հարուստ է չհագեցած ճարպաթթվով՝ օմեգա-3-ով:

Օրգանիզմի համար օգտակար են չհագեցած ճարպերը, որոնք առկա են բոլոր բուսամթերքներում: Սակայն բացառություն են կազմում կոկոսի, արմավենու ու կակաոյի յուղերը, որոնք հսկայական քանակությամբ հագեցած ճարպերով են աչքի ընկնում: Ցավոք, դրանք օրգանիզմում չեն յուրացվում, հետևաբար խցանումներ են առաջացնում:

Ինչո՞վ են լավ չհագեցած ճարպերը: Բանն այն է, որ դրանց մոլեկուլներն այնքան էլ կայուն չեն, ուստի մարմնի ներսում փոփոխության են ենթարկվում: Օրգանիզմը կարող է դրանք վերամշակել ու օգտագործել իր օգտին, սեփական «հայեցողությամբ»: Այսինքն, որքան ճարպը նվազ հագեցած է, այնքան հեշտ է յուրացվում օրգանիզմում: Այդ տեսանկյունից տարբերակվում են միաչհագեցած (մոնո-) ու բազմաչհագեցած (պոլի-) ճարպեր:

Միաչհագեցած ճարպերի բուսական աղբյուր են ձիթապտուղը, ավոկադոն, նուշը, պնդուկը, գետնանուշը, դդմի կորիզները, քնջութն ու դրանց ձեթերը:

Իսկ բազմաչհագեցած ճարպերի բուսական աղբյուր են հունական ընկույզը, վուշի սերմերը, արևածաղկի սերմերը, եգիպտացորենն ու դրանց ձեթերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ